Նոր սկիզբ և կլոր սեղան

Մայիսի 12 –ին  «Տիգրան Հայրապետյան» գրադարան էր այցելել ապագա գրադարանավարների մի խումբ` Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի 1-ին կուրսի ուսանողներն իրենց դասախոս Զարուհի Տոնայանի հետ։ Նրանք շրջեցին գրադարանով, իսկ հետո տիկին Մարին և տիկին Լուսինեն պատմեցին գրադարանի գործունեության,  գրքերի ձեռք բերման և թվայնացման մասին, և թե  ինչ հաճախականությամբ են ընտրվում թվայնացվող գրքերը, քանի գիրք է արդեն թվայնացվել։ Նրանք ծանոթացան նաև քսանմեկերորդ դարի իսկական գրադանավարի աշխատանքի հետ, որն իր մեջ ներառում է համակարգչային հմտություններ, լեզուների իմացություն։ Հետո տիկին Մարին ներկայացրեց գրադարանում աշխատող անձնակազմին, որոնց հետ կողք կողքի գործում են նաև սովորող-աշխատողներն ու քոլեջում գրադարանավարային գործի ուսանողները։ Խոսեցինք նաև գրադարանում անցակցված նախագծերի, գրադարանի հետագա գործունեության մասին։ Մեր քննարկումից ես հասկացա, որ գրադարանում կարևոր են նաև գրադարանի միջավայրը, կահավորումը, որն առաջին նախադրյալներց է ճիշտ գրադարան ունենալու, ընթերցասերներին բավարարելու համար:

Ինձ համար շատ կարևոր մի բան ևս հասկացա. ապագա գրադարանավարի զարգաց լիները,  գիտության տարբեր ոլորտներից տեղյակ լինելը պետք է և պարտադիր է։ «Լավ գրադարանի կարևոր պայմաններից մեկը լավ, հմուտ, իր գործի վարպետ, բարեհամբույր գրադարանավարն է», նշեց տիկին Մարին։

Գրադարանի էլեկտրոնային մասը հասանելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրում բնակվող ընթերցասերներին։ Քննարկմանը նշվեց, որ գրադարանը համագործակցում է նաև երկրի սահմաններից դուրս այլ գրադարանների հետ։ Իրենց գործունեության, ձեռք բերած հմտությունների մասին պատմեցին նաև քոլեջի առաջին կուրսի՝ գրադարանային գործն ուսումնասիրող ուսանողները։

Քննարկումն իսկապես շատ հետաքրքիր անցավ, որպես գրադարանի նորեկ սովորող-աշխատողի՝ ինձ համար բացահայտում և հետագա աշխատանքինս համար կարևոր էին քննարկմանը հնչած բոլոր մտքերը։

Քանի որ գիրք կարդալն իմ առօրյայի մի մասնիկն է, գրադարանային աշխատանքն ու այնտեղի մթնոլորտը նույնպես ինձ սիրելի և հարազատ է դարձել։ Հատկապես, երբ աշխատում ու սովորում ես տիկին Մարիի և տիկին Նոննայի նման լավ, գործի մասնագետ անձնավորությունների հետ։ Ես գիտեմ, որ դեռ շատ բաներ եմ սովորելու գրադարանից, և այս քննարկումը նոր սկիզբն էր իմ սիրելի գրադարանային աշխատանքի մեջ իմ գործունեության։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s